Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեհյուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը և Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։
«Բայրամովը Ֆիդանին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա տարբեր ասպեկտների, խաղաղության համաձայնագրի ներկայիս իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման ջանքերի մասին», - ասվում է տեղեկատվության մեջ։