Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդկանց կյանքի տևողությամբ Ճապոնիան կրկին միջազգային ռեկորդ է սահմանել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, 2024-ին այդ երկրում կանանց միջին տևողությունը կազմել է 87.13 տարի, իսկ տղամարդկանցը՝ 81.09 տարի։
Կանանց կյանքի տևողությամբ Ճապոնիան 40-րդ անգամ է միջազգային ռեկորդ սահմանում։ Տղամարդկանց կյանքի տևողության ցուցանիշով Ճապոնիան զբաղեցնում է 6-րդ տեղը՝ զիջելով Շվեդիային, Շվեյցարիային, Նորվեգիային։
Առողջապահության նախարարությունից նշում են, որ կյանքի տևողության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել։