Եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, նշանակում է ես ապօրինի առևանգված եմ. ակտիվիստ Էմմա Ֆորու
Քաղաքական
11:53 27/07/2025

Եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, նշանակում է ես ապօրինի առևանգված եմ. ակտիվիստ Էմմա Ֆորու

»Էմմա Ֆորուն Ֆրանսիայի և Շվեդիայի քաղաքացի է, ով գտնվել է «Հանդալա» մարդասիրական նավի վրա, որը ուղևորվում էր Գազա։ Ակտիվիստ Էմմա Ֆորուն նախապես տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ հայտնել է իր հնարավոր ապօրինի առեւանգման մասի` Իսրայելի կողմից»,-իր սոցիալական էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը, որ վերջերս իր հիմնական ուշադրությունը պահում է միջազգային իրավիճակի վրա.

«Եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, նշանակում է ես ապօրինի առեւանգված եմ օկուպացիոն բանակի կամ Գազայի պաղեստինյան ժողովրդի ցեղասպանության մեջ ներգրավված ստորաբաժանումների կողմից»:

Էմման կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ֆրանսիայի և Շվեդիայի կառավարությունների վրա՝ նրա և «Հանդալա» նավի մյուս անձնակազմի անդամների անհապաղ ազատման նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder