Շրջահայաց տնտեսական քաղաքականություն տանող կառավարությունը պետք է կատարի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների. Կարապետյան
Քաղաքական
17:58 27/07/2025
Հայաստան

Շրջահայաց տնտեսական քաղաքականություն տանող կառավարությունը պետք է կատարի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների. Կարապետյան

«Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն հետադիմական ու տոտալիտար երկրներն են այդպես վարվում, բացի մի քանիսից» ,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասել է երկու ամսով  կալանավորված գործարար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը՝  մեկնաբանելով ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ 

Ըստ նրա, դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ մեծ խնդրահարույց հարց, որը կբերի Հայաստանի  վարկությանկության հետ խնդիրների և այլ խնդիրների։

«Այդ պատճառով շրջահայաց տնտեսական քաղաքականություն տանող կառավարությունը վաղ, թե ուշ, պետք է համաձայնի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների», - ասել է նա:

Հարցին, որ ՀՀ իշխանությունները հայտարարել են՝ միջազգային արբիտրաժի որոշումը կարող են չկատարել, որ այն պետք է անցնի ներպետական ատյաններով, Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Միջազգային պայմանագրերը, միջազգային դատարանների որոշումները գերակա են ներազգային որոշումների նկատմամբ, այսինքն եթե արբիտրաժը որոշումը կայացրել է, դա պետք է կատարվի։ Եթե գնում են հապաղման կամ չկատարման ճանապարհով, ցավոք, դա կբերի շատ մեծ բացասական հետևանքների մեր երկրի տնտեսական վարկանիշի հետ կապված»։

Ն.Կարապետյանը չի կարծում, թե արբիտրաժի որոշման պարագայում որևէ գործարար կցանկանա ձեռք կբերի ՀԷՑ–ը։

Հիշեցնենք, որ երկու ամսով կալանավորված գործարար, բարերար «ՀԷՑ» սեփականատեր Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ 

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շրջահայաց տնտեսական քաղաքականություն տանող կառավարությունը պետք է կատարի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների. Կարապետյան