Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
17:09 27/07/2025
Հայաստան

Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

«Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, նրա աշխատանքային  հովանու ներքո կգնանք առաջ»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասել է  երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը` մեկնաբանելով  Ս.Կարապետյանի՝ քաղաքականություն մուտք գործելու, որպես նոր ուժ դիրքավորվելու մտադրությունը:

«Բոլոր՝  թե  տնտեսական, թե սոցիալական, թե արտաքին քաղաքականության հարցերով  հետևելու ենք նրա նախանշած ուղուն, իսկ թիմը կձևավորվի պրոֆեսիանալներից»,- ասել է նա։

Ըստ Ն.Կարապետյանի, շատ կարևոր է՝ հաղթած ուժը առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարների, ոչ թե մի մարդու, ով նստի աթոռին, կառչի աթոռից, անգամ սխալներ գործելու դեպքում չցանականա հեռանալ այդ թռոից. «Դա է բերում բոլոր ցնցումների»։

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը միանգամայն տարբերվում է ՀՀ նախկին ղեկավարների անցած ճանապարհներից, այն տնտեսական ճանապարհ է.  «Այդ ճանապարհը, մարդու աշխատանքային տրամաբանությունը լրիվ այլ է։ Անցած ուղիները տարբեր են, մարդիկ տարբեր են, մոտեցումները տարբեր են։  Ժամանակի ընթացքում բոլոր իշխանությունների ժամանակ եղել է  աշխատանք, հետագայում էլ կլինի աշխատանք գործարարների և իշխանության միջև, բայց դա չի նշանակում, որ ուղիները մեկ է»,- ասաց Ն. Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան