Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար. Սուրենյանց
«Շաբաթներ շարունակ իշխանական քարոզչությունն ազդարարում է Վաղարշապատում «մեծ հոգևոր հավաք» և հնարավոր «երթ դեպի Վեհարան»։ Հանրային դիսկուրսում տարածվեց համոզումը, թե Վարդավառի մարդաշատ օրը կառավարությունը կնախընտրի ուժով պարպել լարվածությունը և թուլացնել Եկեղեցու հեղինակությունը։
Ես ի սկզբանե այս վարկածը համարել եմ վիճահարույց»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա, Վեհարանը, հատկապես Վարդավառի խորհրդանշական օրը, վայելում է լայն համակրանք․ ցանկացած ուժային միջամտություն կարող էր իշխանությունը կանգնեցնել զանգվածային անհնազանդության առաջ։
«Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար:
Մի կողմից, Փաշինյանը՝ Եկեղեցու հետ կապված իր սկանդալային, հակասահմանադրական հայտարարությունների բերումով, իրեն դրել է փակուղու մեջ, մյուս կողմից՝ նա «մեծ հոգևոր հավաքի» կոնկրետ ժամկետներ չի նշել՝ իր համար թողնելով մանևրելու հնարավորություն:
Ես գրեթե վստահ եմ, որ այս ուղղությամբ Փաշինյանի մոտ ակտիվություն կնկատվի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, երբ Վաղարշապատում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
Ընտրություններ ժամանակ, որպես կանոն, ադմինիստրատիվ ռեսուրսի կոնսոլիդացիան ավելի արդյունավետ է լինում:
Մյուս կողմից, երկու գործընթացների մեկտեղումը և դրանց հնարավոր ձախողումը Էջմիածինը կարող են դարձնել Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ»,- գրել է Ս.Սուրենյանցը։