Ջրասուզակը Ազատի ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
Հասարակություն
17:14 27/07/2025
Հայաստան

Ջրասուզակը Ազատի ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու  դին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջրասուզակը Ազատի ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը