Զգուշացում՝ հնարավոր մանկական ահաբեկչության մասին
Հասարակություն
10:16 27/07/2025

Զգուշացում՝ հնարավոր մանկական ահաբեկչության մասին

Հիշում եք տիկին գլխավոր դատախազի ելույթը աժ-ում, երբ որպես ահաբեկչության ատրիբուտ ներկայացնում էր հեղուկ ներկերը, որ կարող էին հանկարծ ու լցնել ավտոբուսների վրա։

Գիտեք՝ այսօր Վառդավառի տոնն է, որը երեխաները, անչափահասները, չափահասները տոնում են նաև իրար վրա ջուր լցնելով։ Հաճախ՝ ավտոմեքենաների բաց դներից ու պատուհաններից ներս էլ։ Երբեմն վարորդները հասցնում են նախօրոք փակել դրանք, ու ստացվում է, որ երեխաները ջուր են լցնում ավտոբուսների վրա։

Հիմա եկեք հիշենք  Վեոլիա ջրի գույնը՝ ջրանջատումներից, անձրևներից, վթարներից հետո։Հիմա պատկերացրեք՝ ոչ թափանցիկ ջուր, որ կարող է հիշեցնել հեղուկ ներկ, ու երեխաները այն լցնում են մեքենաների վրա...

Ես չգիտեմ իրավապահների գործողությունների ու մտքերի տրամաբանությունը, ուստի նախապես  եմ ծնողներին ասում՝ զգույշ եղեք, ահաբեկչության տակ չընկնեն երեխաները։  

Ա. Ո.

 


 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զգուշացում՝ հնարավոր մանկական ահաբեկչության մասին