Վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը, ինչը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ. Վարդևանյան
Իրավունք
16:42 28/07/2025
Հայաստան

Վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը, ինչը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ. Վարդևանյան

Երկու ամսով կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմն այսօր գրություններ է հասցեագրել գլխավոր դատախազ Անն Վարդապետյանին և դատախազությանը:

Թիմի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Ցանկանում եմ հայտնել, որ այսօր գրություններ են հասցեագրվել Գլխավոր դատախազին և Դատախազությանը: Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը:

Ի դեպ ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք»  արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները: Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը, ինչը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ. Վարդևանյան