Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Նիկոլ Ազատագրո՞ղն» ես՝ Եկեղեցու փոխարեն Ջերմուկում այսօր օկուպացված դիրքը ազատագրի. Նաիրա Զոհրաբյան
«Տեղեկատվությունը ճշտելու համար խոսել եմ մի քանի ջերմուկցիների հետ, ովքեր հաստատում են Yerkir.am-ի տեղեկատվությունը, որ չվերահսկվող մի դիրք, որը շատ մոտ է Ջերմուկին, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնելով, որ Հայ Առաքելական եկեղեցին արդեն 1700 տարի ազատագրված է՝ Նաիրա Զոհրաբյանը դիմեց ՆիկոլՓաշինյանին. «Նիկո՛լ, եթե քո մեջ ինչ-որ բան ազատագրելու մղում կա, ապա գնա Ջորմուկի, Իշխանասարի դիրքերն ազատագրի, Սև լճի, Խնձորեսկի, Սիսիանի, Կապանի օդանավակայանի, Գեղարքունիքի տարածքները։ «Նիկոլ Ազատագրողն» ես, մեջդ ազատագրման տենչ, իմպուլս, կող, մղում կա՝ գնա ազատագրի օկուպացված դիրքերը»։
Բանախոսը հիշեցրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հայտարարությունները, թե ռազմական ոչ մի գործողություն չեն գնա դիրքերն ազատագրելու համար, այլ կսպասեն մինչև ադրբեջանցիները «սովածանան» և ինքնուրույն հետ քաշվեն դիրքերից։
Զոհրաբյանը հիշեցրեց, որ Ջերմուկի այդ դիրքերում ադրբեջանցիները սպանել և մասնատել էին հայ կին զինծառայողներին։
Նա հիշեցրեց, որ «խաղաղության» գնացող Ադրբեջանը 49 %-ով մեծացրել է ռազմական բյուջեն, հարձակողական ռազմական տեխնիկա է ստեղծում, իսկ ՄԱԿ-ը վերջերս միացել է Հայաստան ադրբեջանցիներին անխոչընդոտ վերադառնալու Ալիևի պահանջին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից այսօր հաղորդագրություն էր տարածվել, որում ասվում էր. «Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»: