Չնայած Նեթանյահուի խոսքերին՝ Թրամփն այն կարծիքին է, որ Գազայում երեխաները քաղցած են
Քաղաքական
17:47 28/07/2025
Աշխարհ

Չնայած Նեթանյահուի խոսքերին՝ Թրամփն այն կարծիքին է, որ Գազայում երեխաները քաղցած են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդումը, որ Գազայի հատվածում սով չկա՝ նշելով, որ հեռուստատեսային կադրերում երևում են այնտեղի երեխաները շատ քաղցած տեսք ունեն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Չգիտեմ։ Հեռուստատեսությամբ ցույց տված կադրերը տեսնելով՝ կասեի, որ դա այդքան էլ այդպես չէ, քանի որ այդ երեխաները շատ քաղցած  են երևում։ Բայց մենք շատ փող և սնունդ ենք տալիս։ Հիմա այլ երկրներ են միանում... Սա մարդասիրական ճգնաժամ է։ Սա բացարձակ աղետ է», - Շոտլանդիայում լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Նեթանյահուի հայտարարությունը։

Չորեքշաբթի օրը ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահացությունների կտրուկ աճ է գրանցել. կազմակերպությունը 2025 թվականին այս պատճառով հինգ տարեկանից փոքր երեխաների 21 մահվան դեպք է գրանցել: ԱՀԿ-ի ղեկավարը նշել էր, որ Գազայում սուր թերսնումն ազդում է բնակչության ավելի քան 10%-ի վրա, ընդ որում՝ հղի և կրծքով կերակրող կանանց ավելի քան 20%-ը տառապում է թերսնումից, հաճախ՝ ծանր ձևերով: Նա ընդգծել էր, որ սովի ճգնաժամը սրվում է մարդասիրական օգնության մատակարարման խափանումների և դրա հասանելիության սահմանափակումների պատճառով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder