Նրանք պետք է պատժվեն, իսկ դուք գնացեք ջրեք. Ավինյանը՝ Բեգոյանին
Հասարակություն
11:06 28/07/2025
Հայաստան

Նրանք պետք է պատժվեն, իսկ դուք գնացեք ջրեք. Ավինյանը՝ Բեգոյանին

«Կոնսերվատորիայի այգին, որը վարձակալության է տրված և ունենք դատական գործընթաց և փաստացի դատական պրոցեսների շատ երկար ձգձգումները բերում է մի իրավիճակի, որ այդ այգիները սկսում են չորանալ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, թե վստահ է, որ այդ վարձակալից ամբողջ կոմպեսացիան կարող են ստանալ, երբ այդ ամբողջ այգին վերանա։

Դիմելով Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ Ավինյանն ասաց. «Անկախ նրանից, թե այդ այգին վարձակալած է, թե ոչ, գնացեք ջրեք այդ այգին, որովհետև հետո ուղղակի մենք ենք պատասխան տալու...

Անկախ նրանից, թե այն դատական կամ ոչ դատական գործընթաց է, այն վնաս է քաղաքին հասցնում, մի հատ էլ իրավական տեսանկյունց պետք է շարունակությունը նայենք։ Այսինքը ամեն կերպ պայքարում են, որ այդ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այն, էդ ա իրենց նպատակը։Եթե էդ է, ապա համապատասխան հետևանք պետք է ունենա չհետևելը, որովհետև դա ուղիղ քաղաքին հասված վնաս է։ Այն վնասում է մեզ, Երևան քաղաքին, երևանցիներին և նրանք պետք է պատժվեն, իսկ դուք քնացեք ջրեք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder