Հայփոստով ՔԿՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է բջջային հեռախոս
Իրավունք
17:55 28/07/2025
Հայաստան

Հայփոստով ՔԿՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: 

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder