Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն
Օրվա թեմա
09:34 28/07/2025
Հայաստան

Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն

Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ այս տարի այն նշվում է «Հեպատիտ. Եկեք վերլուծենք այն» խորագրով՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ վերացնելու հեպատիտի դեմ պայքարի և լյարդի քաղցկեղի կանխարգելման ճանապարհին կանգնած ֆինանսական, սոցիալական և համակարգային խոչընդոտները, այդ թվում՝ խարանը։

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են լյարդային բջիջների ախտահարմամբ։ Դրանք, ըստ ընթացքի, կարող են լինել սուր և քրոնիկ։ Վիրուսային հեպատիտները մի քանի տեսակի են (Ա-ից Ե), բայց թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն։

Հեպատիտ Ց-ի և Բ-ի փոխանցման ուղիները գրեթե նույնն են։ Դրանք փոխանցվում են․

.մորից երեխային ճանապարհով,

.սեռական ճանապարհով,

.բժշկական սարքավորումների, մասնավորապես՝ ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործման կամ անբավարար ախտազերծման ժամանակ,

.չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ,

.ներարկման պարագաների օգտագործման (թմրամիջոցների ներարկային օգտագործման) ժամանակ:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը օրվա շրջանակում նախաձեռնել է ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն