Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խաչատուր Սուքիասյանը և Փաշինյանի մյուս մերձավոր օլիգարխները ՌԴ-ում իրավապահների թիրախում կհայտնվեն. ВЧК-ОГПУ
Ըստ երևույթին, Հայաստանի ղեկավար Փաշինյանին մոտ կանգնած և Ռուսաստանում բիզնեսով զբաղվող մի շարք ձեռնարկատերեր կարող են խնդիրներ ունենալ ՌԴ անվտանգության ուժերի հետ։ ВЧК-ОГПУ թելեգրամյան ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս օլիգարխներ Խաչատուր Սուքիասյանի, Նարեկ Նալբանդյանի, Մանվել Ղազարյանի նկատմամաբ միջոցներ են ձեռնարկվում կապված մաքսանենգությանը մասնակցելու, հարկերից խուսափելու, էթնիկ կազմակերպված հանցավոր խմբերի հետ փոխազդեցության հիմքով։
«Հայտնի է, որ ֆինանսապես ամենաինտենսիվ ոլորտները, որտեղ ակտիվները կասկածելի ծագում ունեին, հայկական ալկոհոլի և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներն են։ Նախորդ տարվա հուլիսին նմանատիպ միջոցառումներ արդեն ազդել էին Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա, այն ժամանակ դադարեցվել էր ադամանդների գողությամբ և դրանց մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխող հանցավոր խմբի գործունեությունը»,-հայտնում է թելեգրամյան ալիքը։