ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ
Հասարակություն
17:04 29/07/2025
Հայաստան

ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն:

Հիշեցնենք՝ Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան:  Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ