Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: ՆԳՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: