Արցախի արևելյան հատվածներում ամռան օրերին հրդեհների բռնկումը բնորոշ երևույթ է, սակայն նախկինում դրանք մարվում էին շատ ավելի կարճ ժամանակահատվածում
Մշակույթ
17:31 29/07/2025
Հայաստան

Արցախի արևելյան հատվածներում ամռան օրերին հրդեհների բռնկումը բնորոշ երևույթ է, սակայն նախկինում դրանք մարվում էին շատ ավելի կարճ ժամանակահատվածում

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության արևելյան հատվածներն ընդգրկող հրդեհները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում այս հատվածների մշակութային ողջ ժառանգության համար։ Չնայած, որ նշված տափաստանային հատվածներում ամռան օրերին հրդեհների բռնկումը բնորոշ երևույթ է, անկախության տարիներին այս հրդեհները մարվում էին շատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Հաճախ էին հրդեհներ բռնկվում նաև Տիգրանակերտ հնավայրի շրջակայքում, այնուամենայնիվ, ըստ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգի, վերջին մեկ ամսվա հրդեհներից և ոչ մեկը չի ընդգրկել Տիգրանակերտի տարածքը։

Ի տարբերություն Տիգրանակերտի, հրդեհների տարբեր օջախներ են նշված Ամարասի վանքի տարածքում և շրջակայքում։ Ինչպես և մյուս հուշարձանների դեպքում, վանքի վնասվածության վերաբերյալ տեղեկություններ չկան։

«Բարեբախտաբար, ըստ միևնույն համակարգի, այսօր արդեն հրդեհների մեծ մասը մարվել են։ Այս պահին առկա են միայն մի քանի փոքր օջախներ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հատվածում։

Այժմ հրդեհից վնասված հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ չկան»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արցախի Հանրապետությունում հրդեհներ են։ Ադրբեջանիցներիներին չի հաջողվում մարել դրանք ամբողջությամբ։ 

Հուլիսի 29-ին Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջով ահազանգել էր հրդեհի տարածքում շուրջ 100 հուշարձանների վտանգվածության վերաբերյալ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder