Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը, կա վիրավոր
Իրավունք
16:35 29/07/2025
Հայաստան

Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը, կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան:  Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder