Վրաստանը հերքում է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սահմանային անցակետերում խնդիրների մասին լուրը
Քաղաքական
21:51 29/07/2025
Տարածաշրջան

Վրաստանը հերքում է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սահմանային անցակետերում խնդիրների մասին լուրը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել սահմանին մաքսային հսկողության թերությունների վերաբերյալ այսօր լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկատվության վերաբերյալ։ Գրում է «Գրուզիյա օնլայնը»։

Գերատեսչությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի մաքսային տարածքում ապրանքների տեղաշարժը, ինչպես նաև բոլոր անցակետերով անձանց կողմից սահմանի հատումը իրականացվում է առանց ուշացումների։

• Շուրջօրյա աշխատանքն ապահովելու համար ամբողջ երկրում ավելացվել են մաքսային ծառայողների հերթափոխները։

• Ծառայությունը ակտիվորեն համակարգվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մաքսային մարմինների հետ՝ միջազգային բեռնաշրջանառության կայունությունը պահպանելու համար։

• Բոլոր անցակետերում տեղադրվել են ժամանակակից ռենտգենյան սկաներներ, ինչը թույլ է տալիս արագացնել ստուգման ընթացակարգերը և բարձրացնել անվտանգությունը։

Եկամուտների ծառայությունը կոչ է անում հանրությանը զերծ մնալ սահմանին բեռների վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ կեղծ և պոտենցիալ վնասակար տեղեկատվության տարածումից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder