Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: ՆԳՆ-ից խնդրում են լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը:
Հորդորում են հետևել պարզ, բայց կարևոր խորհուրդներին.
. մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ
. մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում
. մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ
. մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր
. միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է
. անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։
Անմիջապես զանգահարե՛լ ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում: