Երևան–Դոմոդեդովո չվերթի ինքնաիթռը հարկադիր վայրէջք է կատարել
Հասարակություն
16:26 29/07/2025
Հայաստան

Երևան–Դոմոդեդովո չվերթի ինքնաիթռը հարկադիր վայրէջք է կատարել

FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։

Ավիաընկերությունից հայտնում են, որ թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան–Դոմոդեդովո չվերթի ինքնաիթռը հարկադիր վայրէջք է կատարել