Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
15:37 29/07/2025
Հայաստան
Հրաձգության ԵԱ. Հովհաննես Մարգարյանը գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն
50մ Վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Շատորու քաղաքում հուլիսի 23-ից օգոստոսի 7-ն անցկացվում է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է ընդլայնված կազմով։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder