Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder