Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կամչատկայում ուռուցքաբան-վիրաբույժներն երկրաշարժի ընթացքում շարունակել են վիրահատությունը
Կամչատկայի ուռուցքաբանական դիսպանսերում վիրաբույժները չեն դադարեցրել վիրահատությունը երկարաշարժի ժամանակ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարության ղեկավար Օլեգ Մելնիկովը։
Ցնցումների ժամանակ բժիշկները պահպանել են հանգստություն և շարունակել են վիրահատությունը։ Արդյունքում, վիրահատությունն անցել է հաջող, հիվանդի վիճակը լավ է։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում տեղի ունեցած ցնցումների ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ։ Նահանգապետ Վյաչեսլավ Սոլոդովի խոսքով՝ այն վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանի համար ամենաուժեղն էր։ Հայտնի է, որ տուժել է մեկ կին, նրա վիճակը բավարար է։