Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը
Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասնում է 8.7-ի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը։
«Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը։ Տարբեր գնահատականներով՝ մագնիտուդը հասնում է 8.7-ի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում ցնցումների ինտենսիվությունը, նախնական գնահատականներով, կազմել է ոչ պակաս, քան 6 բալ։