Ինչու են բերման ենթարկվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցները. ՆԳՆ պարզաբանումը
Իրավունք
13:48 30/07/2025
Հայաստան

Ինչու են բերման ենթարկվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցները. ՆԳՆ պարզաբանումը

«Սրբազան պայքար» շարժման աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը բերման են ենթարկվել հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար։

«Այսօր ժամը 08։55-ին  երեք  հոգի Վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են Մալաթիայի բաժին, կազմվել են արձանագրություններ։ Նրանք արդեն ազատ են արձակվել»,- Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

ՀՈԴՎԱԾ 172.2. Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար  

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու են բերման ենթարկվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցները. ՆԳՆ պարզաբանումը