Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքնարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Քաղաքական
12:09 30/07/2025
Տարածաշրջան

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքնարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունցող վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության «Eurofighter» կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։

Թուրքական մերձիշխանական «Türkiye gazetesi» թերթը նշում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder