Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճապոնիայում գրանցվել է դիտարկումների պատմության մեջ ամենաբարձր օդի ջերմաստիճանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Հյոգո պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը հասել է +41.2 աստիճանի: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2020 թվականի օգոստոսին Համամացու քաղաքում, այդ ժամանակ ջերմաստիճանը հասել էր + 41.1 աստիճանի:
Ճապոնացի օդերևութաբանները զգուշացնում են, որ երկրի այս շրջանում շոգը կարող է ուժգնանալ հուլիսի 31-ին և կոչ են անում մարդկանց խմել որքան հնարավոր է շատ հեղուկ, գլխարկներ կրել և խուսափել արևի տակ երկար ժամանակ մնալուց:
Ճապոնիայում ամենատաք ամիսները սովորաբար հուլիսն ու օգոստոսն են։ Երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Տոկիոյում, ջերմաստիճանը հասել է մոտ +35 աստիճանի։ Ամեն տարի Ճապոնիայում ջերմային հարվածների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվում են, և գրանցվում են հարյուրավոր մահեր։