Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավունք
12:42 30/07/2025
Աշխարհ

Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՌԴ ՆԳՆ-ն Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել քրեական հոդվածով։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

Թե որ հոդվածով է Շիխլինսկին հայտարարվել հետախուզում, չի նշվում։

Շիխլինսկու հնարավոր հետախուզման մասին տեղեկատվությունը հայտնվել էր այն բանից հետո, երբ նրա որդին կալանավորվել էր իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder