Վաչե Հովակիմյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող
Սպորտ
18:00 30/07/2025
Հայաստան

Վաչե Հովակիմյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող

Հայաստանի Շախմատի ակադեմիայի սան Վաչե Հովակիմյանը, գերազանց արդյունք է ցուցադրել Սերբիայում կայացած «RUDAR XL - IM ROUND ROBIN» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում` դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։

Վաչեն հավաքել է հնարավոր 9 միավորից 7-ը, չկրելով ոչ մի պարտություն և գրանցելով կայուն և բարձր արդյունք մրցաշարի ողջ ընթացքում։ Շախմատի ակադեմիայից հայտնում են, որ այս հաջողությունը հնարավորություն է տվել նրան լրացնել իր միջազգային վարպետի (IM) առաջին նորման, ինչպես նաև զգալիորեն բարձրացնել իր FIDE վարկանիշը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ աշխատասիրությունը, հետևողականությունն ու ռազմավարական միտքը հաղթանակի բանալին են։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder