Վերելակը հիվանդանոցում կտրել է վիրաբույժի գլnւխը
Հասարակություն
15:20 30/07/2025
Աշխարհ

Վերելակը հիվանդանոցում կտրել է վիրաբույժի գլnւխը

ԱՄՆ-ում վիրաբույժի գլուխը կտրվել է վերելակի խափանման պատճառով։ Այս մասին հայտնել է The Mirror-ը։

Դեպքը տեղի է ունեցել Տեխասի նահանգի Հյուստոն քաղաքում։ Հիտոշի Նիկաիդո անունով 35-ամյա բժիշկը ցանկացել է մտնել կլինիկայի երկրորդ հարկի վերելակ, բայց երբ նա գլուխը մտցրել է ներս, դռները հանկարծակի փակվել են, ինչի արդյունքում այն կտրվել է։

Այդ պահին տղամարդու գործընկերուհին եղել է վերելակում, քանի որ վերելակը խափանվել էր և նա ևս 20 րոպե կտրված գլխի հետ անցկացրել է նույն սենյակում ։ Կնոջն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, բայց վիրաբույժին փրկել չի հաջողվել։

Դեպքից հետո մասնագետները հետաքննություն են անցկացրել։ Պարզվել է, որ դեպքից մի քանի օր առաջ տեխնիկները վերանորոգում էին վերելակը։

Նրանց կարծիքով, միջադեպի պատճառը լրացուցիչ լարն է եղել։ Մեկի փոխարեն տեխնիկները երկուսն են պատրաստել՝ այդպիսով լրացնելով տարածքը։ Եթե այդ տարածքը դատարկ մնար, սենսորները ճիշտ կաշխատեին և առանց որևէ խնդրի կազատեին արգելափակված մարդուն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder