Շանը մեքենայի հետևը կապած ու քարշ տված բյուրեղավանցու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
Իրավունք
16:33 30/07/2025
Հայաստան

Շանը մեքենայի հետևը կապած ու քարշ տված բյուրեղավանցու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան:

Քննչկան կամոիտեից հայտնում են, որ Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:  Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:  

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder