Ողբերգական դեպք՝ Կոտայքում
Իրավունք
14:12 30/07/2025
Հայաստան

Ողբերգական դեպք՝ Կոտայքում

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Ջրաբերի ավազահանքերի տարածքում տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ  ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ավազահանքի տարածքում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Նորայր Ն․-ի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահացածը բեռնատարի թափքը ծածկելու ժամանակ անզգուշաբար դիպել է հոսանքի լարերին, ինչի հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder