Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ մանկաբարձ-գինեկոլոգը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ օգնել է 14-ամյա ծննդկանին
Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը խուճապի չի մատնվել և ընդունել է երեխայի ծնունդը։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը։
Ծննդաբերության ժամանակ ծնարանում եղել են 14-ամյա ծննդկանը, մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդկանի մայրը և անեսթեզիոլոգը:
Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղի կնոջը, երբ սկսվել են ցնցումները, օգնել են հաղթահարել ծննդաբերական կծկումները։ Ծննդաբերությունն անցել է հաջող։ Ծնվել է աղջիկ երեխա։
Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։