Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևմուտքի մասով աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի, Վրաստանի օրինակները. Արման Գրիգորյան
«Եթե Արևմուտքը լուրջ շահեր ունենար մեզ պաշտպանելու, անվտանգության երաշխիքներ տալու, կիմանայինք։ Մենք աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի, Վրաստանի օրինակները»,- «Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում» գրքի շնորհանդեսին ասաց գրքի հեղինակ, քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի (Lehigh University) դասախոս Արման Գրիգորյանը։
Նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Թուրքիայի դեմ մեզ երաշխիք են տալու ՆԱՏՕ-ո՞ւմ. «Անհասկանալի խոսակցություներ են։ Որևէ փաստ, որևէ ծանրակշիռ փաստ գոյություն չունի»։
Ա. Գրիգորյանի խոսքով, ՌԴ-Թուրքա, ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն իսկապես փոխվել են վերջին 15 տարվա ընթացքում, բավականին ջերմացել են, բնականաբար, ինչ-որ ազդեցություն ունենալու է մեր արտաքին քաղաքականության, Արցախյան հարցում դիրքորոշումների, Արցախի ճակատագրի վրա։