Էդգար Ղազարյանի գործով դատական նիստին «միացվեց» Բոկայի երգերից մեկը
Իրավունք
13:35 31/07/2025
Հայաստան

Էդգար Ղազարյանի գործով դատական նիստին «միացվեց» Բոկայի երգերից մեկը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» հիմնական դատալսումները։ Շարունակվեց մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների հետազոտումը, մասնավորապես, հետազոտվեցին  Է.Ղազարյանի հրապարակային խոսքն արտացոլող տեսագրությունները։

Դատարանի դահլիճում ապացույցների հետազոտության փուլում «միացվեց» Բոկայի երգերից մեկը։

«Էդ ես չէ չէի՞ նվագում»,- կատակեց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդգար Ղազարյանի գործով դատական նիստին «միացվեց» Բոկայի երգերից մեկը