Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածը հոսպիտալացվել է
Հասարակություն
17:04 31/07/2025
Հայաստան

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածը հոսպիտալացվել է

Հուլիսի 31-ին, ժամը 12։48-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Seat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder