Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 31-ին, ժամը 03:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 03։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։