Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը համաձայնություն տվեց «ԵԱՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրին
«Համաձայնագիրը նախատեսում է տարանցման միասնական համակարգ ԵԱՏՄ-ի և համակարգի կողմ հանդիսացող երրորդ երկրների միջև»,-կառավարության նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ զեկուցելով «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին որոշումը։
ՊԵԿ նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ում արդեն կա նման համակարգ և նոր համաձայնագրով հնարավորություն է տրվում, որ երրորդ երկրները միանան դրան, երբ ապրանքներն տարանցիկ փոխադրվեն ԵԱՏՄ և գործընկեր երկրների տարածքով։
«Ներկայում ապրանքը տեղափոխելիս ներկայացվում է տարնցման մաքսային հայտարարգիր, սահմանված և համապատասխան երկրի ձևաչափով։ Միասնական տարանցման համակարգը թույլ է տալիս մաքսային տարանցման հայտարարգիրը ներկայացնել մեկ անգամ և այն ճանաչվելու է ԵԱՏՄ-ի և համապատասխան երկրների միջև»,-ասաց Հակոբյանը։
ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միասնական տարնցման համակարգի գործունեությունը հիմնվելու է 5 հիմնական կարգավորումների վրա, որոնք միտված են արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների աշխատանքների դյուրինացմանը։
«Դրա համար արդիականացվելու է միասնական էլեկտրոնային մաքսային համակարգը և մաքսատուրքերի երաշխիքի միանգամյա ստացումը»,-հայտնեց ՊԵԿ նախագահը և հավելեց.
«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալու, որ բոլոր մաքսային ընթացակարգերը , մեկ անգամ տեղի ունենան, փոխճանաչվեն, տեղեկատվությունը միմյանց միջև փոխանակվեն»։
Նա նշեց, որ երրորդ երկրներն այդ համակարգին կարող են միանալ եթե նարնց օրենսդրությունը համապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրության մաքսային տարանցման պահանջներին, իսկ հայաստանի համար այն կարևոր է Իրանի հետ համագործակցության տեսանկյունից։