«ՀայՓոստ»-ը զգուշացնում է՝ կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում
Հասարակություն
17:53 31/07/2025
Հայաստան

«ՀայՓոստ»-ը զգուշացնում է՝ կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում

«ՀայՓոստ»-ից հայտնում են, որ կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով.

«Պաշտոնապես հայտնում ենք, որ Հայփոստն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով։

Հավելենք, որ Հայփոստի հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

Հայփոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից

https://www.haypost.am/

ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am

Ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl»։ 

☎️ (𝟎𝟏𝟎) 𝟓𝟏𝟒-𝟓𝟏𝟒

Աղբյուրը`Panorama.am
Placeholder