Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու: Ստեփանը չի կարողանում անգամ քայլել և խոսել:
Ստեփան Սամվելյանի հիվանդության, հատուկ խնամքի անհրաժեշտության մասին և փաստաբանները, և պատգամավորները բարձրաձայնել են, սակայն՝ ունայն։
«Հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը:
Հիշեցնեմ, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Արամ Զավենի Սարգսյանի դեմ իբրև մահափորձ կազմակերպելու գործով, այնինչ, խոսքը վերաբերում է վերջինիս կողմից հնչեցված հրապարակային արտահայտություններին»,-գրում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: