Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
15:03 31/07/2025
Աշխարհ
Ավստրալիայի հյուսիսում հայտնաբերվել է Երկիր մոլորակի ամենածանր միջատը
Ավստրալիայի ամենածանր միջատը, որը կշռում է ավելի քան 40 գրամ, հայտնաբերվել է Քվինսլենդի արևադարձային անտառներում։ Այդ մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։
«Մեծ և նախկինում անհայտ միջատ է հայտնաբերվել հեռավոր հյուսիսային Քվինսլենդի մառախլապատ անտառներում և, հավանաբար, կլինի Ավստրալիայի ամենածանր միջատը»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նոր տեսակը կոչվում է Acrophylla alta, կշռում է մինչև 44 գրամ և սովորաբար հանդիպում է բարձրլեռնային անտառներում, հիմնականում ծառերի սաղարթներում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder