Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդիկ ֆերմերը մեկ շաբաթվա ընթացքում մարդակեր վագրի երկրորդ զnhն է դարձել
Հնդկաստանում վագրը հարձակվել է ֆերմերի վրա, երբ նա աշխատելիս է լինում իր դաշտում։ Այս մասին հաղորդում է The Live Nagpur-ը: Անտառային դեպարտամենտի աշխատակիցները հարձակման վայրում վագրի թաթերի հետքեր են հայտնաբերել: Զոհի մարմինը տեղափոխվել է հիվանդանոց՝ դիահերձման:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ սա այս շաբաթ կոնկրետ այդ տարածքում կենդանու երկրորդ հարձակումն է մարդու վրա։ Երկու դեպքում էլ զոհերը ողջ չեն մնացել։
Տեղի բնակիչները, որոնց մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և արածեցնում է անասուններ, վախենում են անտառ մտնել և պահանջում են, որ մարդակեր վագրը բռնվի, ինչպես նաև փոխհատուցում վճարվի զոհի ընտանիքին։
Ներկայումս վայրի բնության պաշտպանության ծառայության աշխատակիցները հսկում են տարածքը և փորձում են գտնել կենդանուն։