Արևմուտքի մասով աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի, Վրաստանի օրինակները. Արման Գրիգորյան
Քաղաքական
10:00 31/07/2025
Հայաստան

Արևմուտքի մասով աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի, Վրաստանի օրինակները. Արման Գրիգորյան

«Եթե Արևմուտքը լուրջ շահեր ունենար մեզ  պաշտպանելու, անվտանգության երաշխիքներ տալու, կիմանայինք։ Մենք աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի, Վրաստանի օրինակները»,- «Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում» գրքի շնորհանդեսին ասաց գրքի հեղինակ, քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի (Lehigh University) դասախոս Արման Գրիգորյանը։

Նա նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Թուրքիայի  դեմ մեզ երաշխիք են տալու ՆԱՏՕ-ո՞ւմ. «Անհասկանալի խոսակցություներ են։ Որևէ փաստ, որևէ ծանրակշիռ փաստ գոյություն չունի»։

Ա. Գրիգորյանի խոսքով, ՌԴ-Թուրքա, ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն իսկապես փոխվել են վերջին 15 տարվա ընթացքում, բավականին ջերմացել են, բնականաբար, ինչ-որ ազդեցություն ունենալու է մեր արտաքին քաղաքականության, Արցախյան հարցում դիրքորոշումների, Արցախի ճակատագրի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արևմուտքի մասով աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի, Վրաստանի օրինակները. Արման Գրիգորյան