Շտապօգնություն Ստեփան Սամվելյանի համար
Իրավունք
21:02 31/07/2025

Շտապօգնություն Ստեփան Սամվելյանի համար

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու: Ստեփանը  չի կարողանում անգամ քայլել և խոսել:

Ստեփան Սամվելյանի հիվանդության, հատուկ խնամքի անհրաժեշտության մասին և փաստաբանները, և պատգամավորները բարձրաձայնել են, սակայն՝ ունայն։ 

«Հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը:

Հիշեցնեմ, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Արամ Զավենի Սարգսյանի դեմ իբրև մահափորձ կազմակերպելու գործով, այնինչ, խոսքը վերաբերում է վերջինիս կողմից հնչեցված հրապարակային արտահայտություններին»,-գրում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շտապօգնություն Ստեփան Սամվելյանի համար