Հնդիկ ֆերմերը մեկ շաբաթվա ընթացքում մարդակեր վագրի երկրորդ զnhն է դարձել
Աշխարհում
12:38 31/07/2025
Հայաստան

Հնդիկ ֆերմերը մեկ շաբաթվա ընթացքում մարդակեր վագրի երկրորդ զnhն է դարձել

Հնդկաստանում վագրը հարձակվել է ֆերմերի վրա, երբ նա աշխատելիս է լինում իր դաշտում։ Այս մասին հաղորդում է The Live Nagpur-ը: Անտառային դեպարտամենտի աշխատակիցները հարձակման վայրում վագրի թաթերի հետքեր են հայտնաբերել: Զոհի մարմինը տեղափոխվել է հիվանդանոց՝ դիահերձման:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ սա այս շաբաթ կոնկրետ այդ  տարածքում կենդանու երկրորդ հարձակումն է մարդու վրա։ Երկու դեպքում էլ զոհերը ողջ չեն մնացել։

Տեղի բնակիչները, որոնց մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և արածեցնում է անասուններ, վախենում են անտառ մտնել և պահանջում են, որ մարդակեր վագրը բռնվի, ինչպես նաև փոխհատուցում վճարվի զոհի ընտանիքին։

Ներկայումս վայրի բնության պաշտպանության ծառայության աշխատակիցները հսկում են տարածքը և փորձում են գտնել կենդանուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդիկ ֆերմերը մեկ շաբաթվա ընթացքում մարդակեր վագրի երկրորդ զnhն է դարձել