Շատ եմ մտածել և չեմ հասկացել՝ կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, Փաշինյանը գտնում է այդ կապը. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
13:50 01/08/2025
Հայաստան

Շատ եմ մտածել և չեմ հասկացել՝ կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, Փաշինյանը գտնում է այդ կապը. Ռոբերտ Քոչարյան

«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում:  Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ»,-  «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշել է. «Կարմիր գծեր կան, որոնք այս իշխանությունը հատել է հեշտությամբ։ Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը: Նիկոլ Փաշինյանը գտնում  է այդ կապը:

Չեմ կարծում, որ արտաքին աշխարհում կա որևէ լուրջ մարդ, որը շարունակում է Փաշինյանին վստահել, չեն վստահում, բայց փորձում են օգտագործել և  բարեհաջող օգտագործում են»։

Հարցազրույցը կհեռարձակվի «5-րդ ալիք»-ի եթերում այսօր ժամը 21։20-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder