Բրիտանացին մեկնել է Թուրքիա, մազերի փոխպատվաստման ենթարկվել և մահացել
Առողջություն
09:57 01/08/2025
Տարածաշրջան

Բրիտանացին մեկնել է Թուրքիա, մազերի փոխպատվաստման ենթարկվել և մահացել

Բրիտանացի զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում՝ մազերի փոխպատվաստումից հետո։ Դեպքի մասին հաղորդում է The Sun-ը։

«38-ամյա տղամարդը երկուշաբթի օրը թռել է Ստամբուլ և ենթարկվել հինգժամյա մազերի փոխպատվաստման վիրահատության։ Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց զբոսաշրջիկը վատացել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց՝ շտապօգնության, որտեղ էլ մահացել է», -նշվում է հոդվածում։

Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Հրատարակության տվյալներով՝ այժմ ընթանում են անհրաժեշտ փորձաքննությունները, մասնավորապես, տեղական ոստիկանությունը հարցաքննել է կլինիկայի աշխատակիցներին։

Մազերի փոխպատվաստումը մազի ֆոլիկուլները մարմնի մի մասից մյուսը տեղափոխելու վիրահատություն է: Այս մեթոդը կիրառվում է մարդու գլխի, ինչպես նաև մորուքի, բեղերի և հոնքերի հատվածում մազերը վերականգնելու համար: Մի քանի տարի առաջ մազերի փոխպատվաստման վիրահատությունների մեծ մասը կատարվում էր Թուրքիայում, բայց վերջերս դրանք սկսել են ավելի հաճախ կատարվել այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրիտանացին մեկնել է Թուրքիա, մազերի փոխպատվաստման ենթարկվել և մահացել