Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այվազովսկու քանդակի տեղադրումը Արցախում անօրինական էր. Արձագանք՝ Բաքվից
«Ռուս խաղաղապահների կողմից մեր տարածքներում առանց ադրբեջանական կողմի թույլտվության հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրու տեղադրումը անօրինական էր»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նա նշել է, որ «դա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»։ Նրա խոսքով, «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում անօրինական կերպով տեղադրված նման, այսպես կոչված, հուշարձանների ապամոնտաժումը տրամաբանական է, ճիշտ և օրինական»։
Հիշեցնենք, որ Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հուլիսի 30-ին ահազագել էր՝ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։